Home / Հայաստան / Լեգենդար ֆուտբոլիստի կողմից ծեծված լրագրողին դուրս են գրել հիվանդանոցից

Լեգենդար ֆուտբոլիստի կողմից ծեծված լրագրողին դուրս են գրել հիվանդանոցից

Totalfootball.am կայքի ֆոտոթղթակից Աշոտ Առուշանյանը, որը շաբաթ երեկոյան ծեծի էր ենթարկվել «Արարատի» փոխնախագահ ու գլխավոր մարզիչ Արկադի Անդրեասյանի և իրեն ուղեկցող անձանց կողմից, այսօր առավոտյան դուրս է գրվել հիվանդանոցից, գրում է Totalfootball-ը:

Բժիշկների պահանջով, նրան մի քանի օր հանգիստ է տրվել: Հետազոտությունները ցույց են տվել, որ Առուշանյանի դեմքի հատվածում առկա են մկանային վնասվածքներ, իսկ ոսկրային կոտրվածքներ չկան: Ծնոտի ցավերի պատճառով 19-ամյա ֆոտոլրագրողը դեռևս դժվարանում է ուտել և խմել:

Total Football-ի տեղեկություններով` միջադեպի հետ կապված Արկադի Անդրեասյանն առնվազն վեց ժամ գտնվել է ոստիկանական բաժանմունքում, որտեղ հարցաքննության է ենթարկվել: