Home / Հայաստան / 52-ամյա հայաստանցու մոտ 700 կգ կասկածելի խորովածի միս են հայտնաբերել

52-ամյա հայաստանցու մոտ 700 կգ կասկածելի խորովածի միս են հայտնաբերել

Իրկուտսկի ոստիկանությունը և անասնաբուժական ծառայությունը խախտումներ են արձանագրել խորովածի մսի և աղացած մսի արտադրությամբ զբաղվող արտադրամասում:

Ինչպես հայտնել են Իրկուտսկի Ներքին գործերի վարչությունից, արտադրամասի տնօրենները չեն կարողացել փաստաթղթեր ներկայացնել, որոնք հաստատում են նման գործունեությամբ զբաղվելու իրավունքը: Հայտնաբերված արտադրանքը կնիք չի ունեցել, պահվել և վերամշակվել է անթույլատրելի սանիտարահիգիենիկ պայմաններում:

Իրացվելու համար պատրաստ 300 կգ միսն ու 400 կգ աղացած միսը ստուգողները դուրս են բերել ապօրինի շրջանառությունից և ուղարկել պատասխանատու պահպանման: Արտադրանքի նմուշները տեղափոխվել են լաբորատորիա հետագա հետազոտությունների համար:

Արտադրության սեփականատեր` 52-ամյա հային տուգանք է սպառնում, եթե ապացուցվի արտադրանքի`անվտանգության պահանջներին չհամապատասխանելու փաստը: