Home / Հայաստան / Լևոն Զուրաբյանը շվեդ պատգամավորի հետ քննարկել է Հայաստանում արտահերթ ընտրությունների հարցը

Լևոն Զուրաբյանը շվեդ պատգամավորի հետ քննարկել է Հայաստանում արտահերթ ընտրությունների հարցը

Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյանը հանդիպել է Շվեդիայի խորհրդարանի պատգամավորներ Անելի Էնոքսոնի և Ֆրեդրիկ Մալմի հետ:

ՀԱԿ-ի հաղորդմամբ` հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, քաղաքական ճգնաժամի հաղթահարման ուղիները` մասնավորապես արտահերթ ընտրությունների հարցը:

Անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին:

Հանդիպմանը մասնակցել է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամ Վլադիմիր Կարապետյանը: