Home / Հայաստան / Փորձը փորձանք չէ, Ժիրինովսկին կրկին նախագահի թեկնածու

Փորձը փորձանք չէ, Ժիրինովսկին կրկին նախագահի թեկնածու

ՌԴ Պետդումայի փոխխոսնակ, Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր ժիրինովսկին կրկին պատրաստվում է մասնակցել նախագահական ընտրություններին: Այս մասին Ժիրինովսկին հայտարարել է լրագրողների հետ հանդիպման ընթացքում:

Պետդումայի փոխխոնակի խոսքով` վերջնական որոշումը կկայացվի կուսակցության նիստի ժամանակ, որը նախատեսված է անցկացնել դեկտեմբերին: Ժիրինովսկին ընդգծել է, որ եթե կուսակցությունը չի մասնակցում ընտրություններին, դա խոսում է նրա թուլացման մասին, հաղորդում է РБК-ն:

Նշենք, որ Ժիրինովսկին նախագահական ընտրությունների մասնակցության առումով ռեկորդակիր է համարվում: 1991 թվականից ի վեր, նա 4 անգամ առաջադրել է իր թեկնածությունը նախագահական ընտրություններին, սակայն երբեք 10 %-ից ավել քվեներ չի ստացել: