Home / Հայաստան / Պատրիարք Կիրիլը գիտի Չերնոբիլի վթարի պատճառը

Պատրիարք Կիրիլը գիտի Չերնոբիլի վթարի պատճառը

Չերնոբիլի ԱԷԿ-ի վթարի պատճառը մարդակային մեղքերն էին, հայտարարել է համայն Ռուսիայի և Մոսկվայի Պատրիարք Կիրիլը:

«Այն մեղքը, որը ներթափանցել է մարդկային բնույթի մեջ, դրդում է նրանց սխալներ կատարել իրենց մեղսավոր նպատակներին հասնելու համար: Սարսափելի սխալը պատճառ հանդիսացավ Չերնոբիլի աղետի համար», – ասել է Պատրիարքը` դիմելով Կիևում հավաքված հավատացյալներին, հայտնում է «Ինտերֆաքսը»:

«Աստված կարող էր և կանգնեցնել ռեակտորը ղեկավարող օպերատորի ձեռքը, ով սարսափելի սխալ էր գործել: Սակայն Աստված չարեց դա: Եվ շատ մարդիկ միգուցե իրենց մահով մեղքերը քավեցին»:

Պատրիարքը վստահ է, որ Չերնոբիլի վթարի հարցում «Աստծո մատը խառն էր, քանի որ այս աղետի հետևանքների վերացումը  հազարավոր մարդկանց համար մեծ բարոյական սխրանք էր»: