Home / Հայաստան / Այսօր մարզային ճանապարհները չեն փակի արտասահմանցի հյուրերի պատճառո՞վ

Այսօր մարզային ճանապարհները չեն փակի արտասահմանցի հյուրերի պատճառո՞վ

«Հայկական ժամանակ» օրաթերթը, հղում կատարելով ՀՀ ոստիկանության իր աղբյուրների վրա, գրում է, որ Հայ ազգային կոնգրեսի`վերջին երեք տարվա ընթացքում առաջին անգամ Ազատության հրապարակում կայանալիք համաժողովրդական հանրահավաքից առաջ չեն փակվելու ճանապարհները:

Ըստ նույն աղբյուրների, նման որոշումը պայմանավորված է ՀՀ երկու բարձրաստիճան հյուրերի`Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի և ԱՄՆ Պետքարտուղարի օգնականի տեղակալ Թինա Քայդենաուի այցերով: