Home / Հայաստան / Բախում Սախարովի հրապարակում ընդդիմադիր երիտասարդների և ոստիկանների միջև

Բախում Սախարովի հրապարակում ընդդիմադիր երիտասարդների և ոստիկանների միջև

Հայ Ազգային Կոնգրեսի այսօրվա հանրահավաքից հետո կայացած երթը չանցավ առանց բախումների:

Մասնավորապես, երբ երթի մասնակիցները հասան Սախորովի հրապարակ, երթի առջևից գնացող երիտասարդների և շարքային ոստիկանների միջև բախում տեղի ունեցավ: Ականատեսների խոսքով, այն հրահրեցին հարբած սադրիչներըմ ովքեր անմիջապես փախան: Սակայն միջադեպը շատ արագ հարթվեց. ՀԱԿ ակտիվիստ երիտասարդները հանդարտության կոչեր էին անում` մարդկանց հորդորելով հեռավորություն պահպանել ոստիակններից և որևէ կոնտակտի մեջ չմտնել նրանց հետ:

Ի դեպ, ի տարբերություն ՀԱԿ հրավիրած նախորդ հանրահավաքների և երթերի, որոնց բազմաթիվ բարձրաստիճան ոստիկաններ էին ներկա գտնվում, այս անգամ միայն ՊՊԾ գնդի պետի հրամանատար Վալերի Օսիպյանն էր: