Գլխավոր / Հայաստան / Միցուբիշիի կին վարորդը մահացել է վթարի հետևանքով

Միցուբիշիի կին վարորդը մահացել է վթարի հետևանքով

Ապրիլի 28-ին Գոհար Յարուլյանի վարած «Միցուբիշի-Մոնտերո» մակնիշի ավտոմեքենան 3-րդ գյուղից դեպի Սպանդարյան կայարան  տանող ճանապարհահատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել:

Պատահարի հետևանքով Գ. Յարուլյանը տեղում մահացել է, իսկ ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, հայտնում են ոստիկանությունից: