Գլխավոր / Հայաստան / Ռուբեն Հայրապետյանը համոզված է, որ իր տղայից հղիանալը լավ բան է

Ռուբեն Հայրապետյանը համոզված է, որ իր տղայից հղիանալը լավ բան է

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ՀՖՖ նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի և «Հրապարակ» օրաթերթի լրագրողի միջև երկխոսություն է տեղի ունեցել, որը ներկայացնում ենք աննշան կրճատումներով.

— Վերջերս դուք դատի տվեցիք «Հայկական ժամանակին» և փոխհատուցում պահանջեցիք պատիվն ու արժանապատվությունը ոտնահարելու համար: Դուք սեռական բնույթի հայհոյանքներ եք տվել լրագրողին, և ձեր մեղքը չեք ընդունել: Հնարավոր է, որ մտավախություն ունեք, որ ձեր մեղքն ընդունելը նախադեպ կդառնա, և Ձեզ հաճախ դատի կտան, քանի որ դուք սովորություն ունեք հաճախ հայհոյել:

— Ձեզ քանի՞ անգամ եմ հայհոյել, որ գիտեք` սովորություն ունեմ:

— Ինձ չէ, բայց «Հայկական ժամանակ»-ի լրագրողին էլ այլ բան էիք ասել:

— Ի՞նչ էի ասել:

— Նա հարց էր ուղղել, իսկ դուք, կարծեմ ասել էիք` ուզում եք հղիանալ իմ տղայից:

— Բա դա հայհոյանք ա, լավ բան եմ  առաջարկել, առողջ, գենետիկ ֆոնդով, լավ որակով էրեխեք կունենան:

— Առաջին հարցին պատասխանեք:

— Դատ ա գնում, թող վճիռը ավարտվի, դրանից հետո կպատասխանեմ:

— Իսկ դատը հնարավոր է, որ նախադեպ եղավ, և այլևս հարգալից կվերաբերվեք լրագրողներին:

— Ես միշտ հարգալից եմ վերաբերվում լրագրողներին, երբ լրագրողը փորձել ա իմ նկատմամբ հարգալից լինել: Հեսա, բոլորդ նստած եք, ով փորձի իմ նկատմամբ որևէ ոտնձգություն անի, հաստատ էլի ավելի վատ կվարվեմ հետը:

Լրագրողը շարունակում էր հարցեր տալ Ռուբեն Հայրապետյանին, իսկ վերջինս պարզապես առաջարկեց.

«Աղջիկ ջան, ես քեզ խորհուրդ կտամ, կոկա-կոլա խմի, նենց կթարմանաս»:

«Դուք երևի էդպես եք թարմանում»,- կրկին հարց ուղղեց լրագրողը:

«Այո, ես այդպես եմ թարմանում»,- ասել է Ռուբեն Հայրապետյանը: