Home / Հայաստան / Ազատության հրապարակում նստացույց կանեն. պահանջը` Սերժ Սարգսյանի հրաժարականն է

Ազատության հրապարակում նստացույց կանեն. պահանջը` Սերժ Սարգսյանի հրաժարականն է

Այսօր Facebook սոցիալական ցանցում Արման Անտոնյան օգտատերը էջ է ստեղծել, որտեղ հայտարարում է, որ մայիսի 6-ին, ժամը 20:00-ից նստացույց է լինելու Ազատության հրապարակում:

Նրա ստեղծած էջին առայժմ միացել է 15 օգտատեր: Անտոնյանի էջում գրված է.

«Բոլոր ԱՅՆ քաղաքացիները, ովքեր ցանկանում են այս երկրում հասնել ժողովրդավարության, ովքեր ցանկանում են ապրել ազատ երկրում, ովքեր ցանկանում են իրենց երեխաների բարեկեցիկ ապագան, թող գան անժամկետ նստացույցի, որի պահանջն է Սերժ Սարգսյանի և Կառավարության հրաժարականը: Իրականում ժողովուրդը պետք է լինի թելադրողը: Սպասելու ժամանակ այլևս չկա: Պայքար, պայքար մինչև վերջ»:

Epress.am-ի հետ զրույցում Արման Անտոնյանն ասել, որ ինքը այդ օրը նստացույց է սկսելու և այդպես է արտահայտելու իր բողոքը:

«Ես սկսելու եմ նստացույց և միայն ու միայն ցանկանում եմ բողոքս այս կերպ արտահայտել: Գտնում եմ, որ ցանկացած քաղաքացի իրավունք ունի յուրովի պայքարել: Կարծում եմ` նաև հասարակությունը պետք է լինի թելադրողի դերում:

Միշտ մասնակցել եմ ՀԱԿ հանրահավաքներին, մասնակցել եմ նաև երեկ: Կարծում եմ` հանրությունը պետք է որոշի անելիքները, իսկ ընդդիմադիր լիդերները հարգեն և ընդունեն մարդկանց որոշումը»,- ասել է նա: