Home / Հայաստան / Ինչո՞ւ է Ռոբերտ Քոչարյանը մեկնել Աֆրիկա

Ինչո՞ւ է Ռոբերտ Քոչարյանը մեկնել Աֆրիկա

«Ժամանակ» օրաթերթի տեղեկություններով, անցյալ շաբաթվանից Հայաստանից բացակայող Ռոբերտ Քոչարյանը կրկին Աֆրիկայում է:

«Քոչարյանի Աֆրիկա մեկնելու իրական դրդապատճառներն առայժմ հայտնի չեն: Սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ Քոչարյանն Աֆրիկայում երկու հետաքրքրություն ունի` հանքեր և որսորդություն, ապա կարելի է հաստատապես ենթադրել, որ նրա` աֆրիկյան աշխարհամասում գտնվելու երկու պատճառներն էլ գոյության իրավունք ունեն: Հիշեցնենք, որ Քոչարյանի որսորդական հակումները հայտնի դարձան, երբ հրապարակվեց նրա`սպանված առյուծին հեծնած լուսանկարը, որն արվել էր 2009թ. Տանզանիայի Կատավի ազգային պարկում»: