Home / Հայաստան / Ռուբեն Հայրապետյան. «Ազգային ժողովը իմ տեղը չի»

Ռուբեն Հայրապետյան. «Ազգային ժողովը իմ տեղը չի»

ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ որոշել է Ֆեյսբուքում էջ բացել` խոստովանելով, սակայն, որ  «տենց բաներին» չի տիրապետում:

«Ճիշտն ասած ես, չեմ տիրապետում տենց բաներին, ընդհսնրապես էդ Ֆեյսբուքին, բայց եթե տենց բաներն աշխատանքները հեշտացնում են, հենց հիմա հրահանգ կտամ, որ անեն, որպեսզի ես իրականում կարողանամ ինձ հետաքրքրող հարցերը տամ և պատասխանեմ»,-  ասել է Հայրապետյանը և հավելել` դիմելով մամուլի խոսնակին. «Անպայման արեք էդ»:

Նա նաև անդրադարձել է վերջերս Facebook սոցիալական ցանցի ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի էջում տեցադրված այն հայտարարությանը, որ ԱԺ նիստերից ոչ հարգալից բացակաների դեպքում պատգամավորների աշխատավարձերից պահումներ կկատարվեն:

«Ես ֆեյսբուք չեմ կարդում, չգիտեմ Հովիկ Աբրահամյանն ինչ է ասել: Իսկ եթե խոսքը վերաբերում է պատժելուն, ապա ես ոչ մեկին խորհուրդ չեմ տա փորձ անեն ինձ պատժեն, ընդհանրապես խորհուրդ չեմ տա, ով փորձ ա արել, վատ բան ա եղել:

Երկրորդը, եթե Ազգային Ժողովի նախագահը որոշի իրոք նիստերին բացակաների համար աշխատավարձը պահել, ես կողջունեմ, որովհետև, եթե չես գնացել աշխատանքի, բնականաբար, պիտի աշխատավարձ չստանաս: Եվ ամենակարևորը, ես մինչև հիմա Ազգային Ժողովից աշխատավարձ չեմ ստացել: Ես ավելի կարևոր գործով եմ զբաղված, իմ համար ֆուտբոլն ավելի կարևոր ա, առաջնահերթ, իսկ օրենսդիր գործունեությամբ զբաղվել, ես գտնում եմ, որ դա իմ տեղը չէ: Ես անկախ մարդ չեմ, ես կուսակցական եմ, եթե իմ կուսակցությունը որոշի, ես, բնականաբար, կմասնակցեմ (հաջորդ խորհրդարանական ընտրություններին), բայց եթե միայն իմ որոշելուն մնա` ոչ: Ես ամեն ինչ անելու եմ, որ չմասնակցեմ (խորհրդարանական ընտրությունները կայանալու են հաջորդ տարի – Epress.am)», – ասել է Հայրապետյանը:
Ռուբեն Հայրապետյանը չի մեկնաբանել նաև, թե ինչպես է օգտագործվում Ազգային Ժողովի իր աշխատավարձը: