Գլխավոր / Հայաստան / Բժշկական համալսարանը ՀՀԿ-ական ռեկտոր ունեցավ

Բժշկական համալսարանը ՀՀԿ-ական ռեկտոր ունեցավ

Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր է ընտրվել Դերենիկ Դումանյանը:

Փակ գաղտնի քվերակությունն անցել է այսօր` կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի նախագահությամբ համալսարանի խորհրդի նիստում:

Դերենիկ Դումանյանը 1998 թվականից Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է:

2001-2006թթ. եղել է ՀՀԿ կենտրոնի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ:

2009թ. հունիսին ընտրվել է Երևանի ավագանու անդամ, ՀՀԿ խմբակցության ղեկավար:

2009թ. հունիսին ընտրվել է հանրային խորհրդի առողջապահության, սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ, հանրային խորհրդի անդամ է:

Հիշեցնենք, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի ապրիլի 26–ին կայացած նիստում ռեկտոր էր ընտրվել տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը, իսկ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի խորհրդի ապրիլի 27-ին կայացած նիստում ռեկտոր էր ընտրվել Արմեն Մազմանյանը: