Գլխավոր / Հայաստան / Սերժ Սարգսյանը մեկնում է Շվեյցարիա

Սերժ Սարգսյանը մեկնում է Շվեյցարիա

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 2-ին պաշտոնական այցով կմեկնի Շվեյցարիայի Համադաշնություն:

Այցի շրջանակում նախագահը հանդիպումներ կունենա Շվեյցարիայի նախագահ տկն. Միշելին Կալմի-Ռեյի, Ազգային խորհրդի նախագահ Ժան-Ռընե Ժերմանիեի հետ: Նախատեսված է նաև հանդիպում Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Սերժ Սարգսյանը կայցելի նաև Գրքի և մամուլի 25-րդ միջազգային ցուցահանդես-տոնավաճառ, հայկական տաղավարում կծանոթանա Հայաստանի և Սփյուռքի հրատարակչությունների տպագրած գրքերին, կդիտի «Հայաստանի 12 մայրաքաղաքները» ցուցադրությունը: Հանրապետության ղեկավարը ներկա կգտնվի նաև հայ մատենագրության թվանշային գրադարանի շնորհանդեսին, կայցելի ժամանակակից արվեստի ցուցահանդես, հայտնում են ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից: