Home / Հայաստան / ՖՈՏՈՇԱՐՔ. Արամ Բարեղամյանն ու նրա աջակիցները ավտոերթ կազմակերպեցին դեպի Հրազդան

ՖՈՏՈՇԱՐՔ. Արամ Բարեղամյանն ու նրա աջակիցները ավտոերթ կազմակերպեցին դեպի Հրազդան

Այսօր ժամը 14.30 «Սևան» ՔԿՀ-ից ազատ արձակվեց ՀՀՇ վարչության անդամ, քաղբանտարկյալ Արամ Բարեղամյանը: Քաղբանտարկյալին քրեակատարողական հիմնարկի մոտ ծափողջույններով դիմավորեցին Հայ Ազգային Կոնգրեսի բազմաթիվ ակտիվիստներ, նրա հարազատներն ու ընկերները:

Այնուհետև հավաքվածները ավտոերթով ուղևորվեցին դեպի Հրազդան քաղաք: Ճանապարհին մեքենաները մի քանի պտույտ տվեցին Հրազդանի հրապարակում` երկար ազդանշանելով, այնուհետև  Բարեղամյանին ողջունեցին վանատուրցիները, իսկ արդեն վերջում տան մոտ նրան դիմավորեցին հարևանները:

Քաղբանտարկյալի տան մոտ ոչխար մորթեցին և բոլորին հրավիրեցին կիսելու իրենց ուրախությունը: Նշենք նաև, որ երբ փողոցներում կանգնած հրազդանցիները տեղեկանում էին, որ ազատ է  արձակվել Արամ Բարեղամյանը` նրանք ավտոերթի մասնակիցներին ևս ողջունում էին` բռուցքները պարզելով:

Լրագրողների հետ զրուցում Արամ Բարեղամայնն ասաց, որ իր առաջին գործը լինելու հարգանքի տուրք մատուցել և ծաղիկներ դնել մարտի մեկի զոհերի հիշատակին և միանալ ժողովրդական պայքարին` վերջնական հաղթանակի հասնելու համար: