Home / Հայաստան / Պյեր Կարդենը իր կյանքի գործը 1 միլիարդով է վաճառում

Պյեր Կարդենը իր կյանքի գործը 1 միլիարդով է վաճառում

Համաշխարհային ճանաչում ունեցող դիզայներ Պյեր Կարդենը Wall Street Journal-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ պատրաստ է իր բիզնեսը 1 մլրդ եվրոյով վաճառել: Միաժամանակ, ինչպես պնդում է WSJ-ն,  Pierre Cardin մոդելային տունը բանկերի կողմից գնահատվում է ընդամենը 200 մլն եվրո, այսինքն 5 անգամ ավելի քիչ այն գումարից, որի հույսն ունի հիմնադիրը: Կարդենի «կարի կայսրությունը» հիմնադրվել է 1949 թվականին:

«Այժմ ես ուզում եմ վաճառել այն,- 88-ամյա դիզայների խոսքերն է մեջբերում պարբերականը,- Ես գիտեմ, որ մի քանի տարի հետո այլևս չեմ լինի, իսկ բիզնեսը պետք է զարգանա»:

Նշենք, որ Կարդենը հետնորդներ չունի: