Home / Հայաստան / Չեմպիոնների Լիգայի եզրափակիչում «Բարսելոնան» հանդես կգա տանտիրոջ կարգավիճակով

Չեմպիոնների Լիգայի եզրափակիչում «Բարսելոնան» հանդես կգա տանտիրոջ կարգավիճակով

Չեմպիոնների Լիգայի եզրափակիչում, որը կայանալու է մայիսի 28-ին Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում, «Բարսելոնան» հանդես կգա տանտիրոջ կարգավիճակով: «Բարսայի» ֆուտբոլիստները, հետևաբար, կրելու են հիմնական մարզահագուստը:

Համապատասխան որոշում կայացվել է այսօր Լոնդոնում կայացած հանդիպման ժամանակ, որին, ՈՒԵՖԱ-ի պաշտոնյաներից բացի, մասնակցում էին «Բարսելոնայի» և «Մանչեսթեր Յունայթեդի» ներկայացուցիչները: