Գլխավոր / Հայաստան / ՖՈՏՈՇԱՐՔ. «Ժամանակակից արվեստը շռայլություն է Հայաստանում»

ՖՈՏՈՇԱՐՔ. «Ժամանակակից արվեստը շռայլություն է Հայաստանում»

Արվեստագետ, արվեստի համադրող Գոռ Ենգոյանը ներկայացրել է  «Ժամանակակից արվեստը շռայլություն է Հայաստանում» ռեակցիոն նկարների ցուցահանդեսը:

Epress.am-ի հետ զրույցում Ենգոյանն ասել է, որ իր ցուցահանդեսը չունի կոնցեպցիա: Բոլոր նկարները նա ստեղծել է մեկ օրվա ընթացքում:

Ցուցահանդեսի վերնագիրը, ինչպես նաև ողջ ցուցահանդեսը, ըստ Ենգոյանի, «ջղայնությունից դուրս թռած արտահայտություն է»:

«Ես աշխատում եմ ժամանակակից արվեստի հետ, դրա մեջ, սակայն, երկար ժամանակ լինելով ժամանակակից արվեստի մեջ, հասկացել եմ, որ դրա շատ դրսևորումների մեջ այն մնացել է բավական սահմանափակ` մեդիայի գերի, միջոց»,- ասել է արվեստագետը: