Home / Հայաստան / Լևոն Տեր-Պետրոսյանը գերմանացի դեսպանի հետ քննարկել է կոռուպցիայի հաղթահարման ճանապարհները

Լևոն Տեր-Պետրոսյանը գերմանացի դեսպանի հետ քննարկել է կոռուպցիայի հաղթահարման ճանապարհները

Մայիսի 11-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Գերմանիայի ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, կովկասյան տարածաշրջանի և Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ, դեսպան Պատրիցիա Ֆլորի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքին քաղաքական վերջին զարգացումները, սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման և կոռուպցիայի հաղթահարման ճանապարհները, ինչպես նաև Հայաստանում արմատական քաղաքական փոփոխությունների անհրաժեշտության հարցը:

Անդրադարձ է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարներին:

Հանդիպմանը ներկա են եղել Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդտը, Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանը, Դավիթ, Շահնազարյանը և Ավետիս Ավագյանը, հայտնում են ՀԱԿ-ից: