Home / Հայաստան / Նախագահականում քննարկել են Հայաստան-ԵԱՀԿ համագործակցությունը

Նախագահականում քննարկել են Հայաստան-ԵԱՀԿ համագործակցությունը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պետրոս Էֆթիմիուին:

Զրուցակիցները կարևորել են ԵԱՀԿ տարբեր կառույցների, այդ թվում Խորհրդարանական վեհաժողովի հետ Հայաստանի համագործակցությունը` ընդգծելով հատկապես ժողովրդավարական բարեփոխումների, անվտանգության, մամուլի ազատության, ոստիկանության համակարգի բարեփոխումների և մի շարք այլ ուղղություններով համատեղ աշխատանքը: Հանրապետության ղեկավարի խոսքով` Խորհրդարանական վեհաժողովը լավ հարթակ է ԵԱՀԿ մասնակից երկրների քաղաքական ուժերի և գործիչների փորձն ու կարողություններն օգտագործելու, Կազմակերպության աշխատանքներում ներդնելու համար:

ԵԱՀԿ ԽՎ նախագահ Պետրոս Էֆթիմիուն նշել է, որ Խորհրդարանական վեհաժողովը մարմնավորում է ԵԱՀԿ-ի համար կարևոր արժեքներ` խաղաղություն, անվտանգություն, բարեկամություն և համագործակցություն: Նա ընդգծել է, որ Կազմակերպությունն այդ սկզբունքներին և արժեքներին համապատասխան ջանադրաբար աշխատում է: Պետրոս Էֆթիմիուն գոհունակությամբ է խոսել Վեհաժողովի շրջանակներում հայկական պատվիրակության ակտիվ աշխատանքի մասին, հայտնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը: