Home / Հայաստան / 11 տարի անց Հայաստանի հավաքականը կխաղա Լիտվայում

11 տարի անց Հայաստանի հավաքականը կխաղա Լիտվայում

Հայաստանի ազգային  հավաքականն ընկերական հանդիպում  կանցկացնի Լիտվայի ընտրանու հետ: Հանդիպումը տեղի կունենա 2011թ. օգոստոսի 10-ին Կաունաս քաղաքում: Նշենք, որ այս թիմերը իրենց պատմության ընթացքում հանդիպել են մեկ անգամ` 2000 թվականին:
Ընկերական խաղում Հայաստանի հավաքականը մրցակցի հարկի տակ հաղթել է Լիտվային 2:1 հաշվով: Նշենք, որ այդ հանդիպումը կկայանա Եվրո -2012-ի ընտրական խաղերից առաջ: Սեպտեմբերին Հայաստանի հավաքականը երկու արտագնա հանդիպում կանցկացնի Սլովակիայի և Անդորրայի հավաքականների դեմ:

Այս պահի դրությամբ Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի վարկանշային աղյուսակում 62-րդն է, իսկ Լիտվայի ընտրանին` 46-րդը: