Home / Հայաստան / Հայերը մահացել են Մոսկվայում սարսափելի վթարի հետևանքով. մեքենան ամբողջությամբ մասնատվել էր

Հայերը մահացել են Մոսկվայում սարսափելի վթարի հետևանքով. մեքենան ամբողջությամբ մասնատվել էր

Երեք հայ Մոսկվայում մահացել են սարսափելի վթարի հետևանքով:

Ճանապարհատրանսպորտային պատահարը  տեղի է ունեցել հինգշաբթի երեկոյան: Վթարի հետևանքով մեծ արագությամբ սլացող մեքենաներից մեկը բախվել է սյանը:

Մեքենայում գտնվող երեք երիտասարդները մահացել են, հայտնում է Life News –ը հղում կատարելով ոստիկանությանը:

22-ամյա Նգոյան Գոռը և 20-ամյա Գալոջյան Աբրահամը սովորում էին Մոսկվայի իրավաբանական համալսարաններից մեկում: 3-րդ մահացածը 43-ամյա Կասյան Ա.-ն է:

Վթարի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցները սարսափելի տեսարանի են ականատես եղել: Մեքենան պարզապես մասնատված է եղել:

Մեքենայում գտնվածները փրկվելու ոչ մի հնարավորություն չեն ունեցել: