Home / Հայաստան / Քադաֆի. Դուք ինձ չեք կարող սպանել

Քադաֆի. Դուք ինձ չեք կարող սպանել

Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին ուրբաթ երեկոյան կարճ աուդիոուղերձով դիմել է Լիբիայի ժողովրդին` արձագանքելով այն լուրերին, որ ինքը վիրավորվել է ռմբակոծման հետևանքով:

«Դուք չեք կարող ինձ սպանել, որովհետև ես ապրում եմ այնտեղ, որտեղ դուք ինձ չեք կարող հասնել` միլիոնավոր մարդկանց սրտերում: Անգամ եթե ինձ ֆիզիկապես ոչնչացնեն, ես միլիոնների սրտերում կմնամ», – հայտարարել է Քադաֆին:

Նշենք, որ ավելի վաղ Իտալիայի ԱԳ նախարար Ֆրանկո Ֆրատինին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Քադաֆին, հավանաբար, վիրավորվել է ՆԱՏՕ-ի ուժերի ռմբակոծության արդյունքում:

Լիբիայի կառավարությունը հերքել էր Քադաֆիի վիրավորվելու մասին լուրերը: