Home / Հայաստան / Երևանի քաղաքապետը նվերներ կբաժանի քաղաքն աղտոտելու դեպքերն անմահացնողներին

Երևանի քաղաքապետը նվերներ կբաժանի քաղաքն աղտոտելու դեպքերն անմահացնողներին

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում հայտարարություն է տեղադրել, որով խոստանում է պարգևատրել այն մարդուն, ով լուսանկարում կամ տեսանյությում լավագույնս կֆիքսի Հայաստանի մայրաքաղաքի աղտոտման դեպքերը:

«Հարգելի երևանցիներ,

Բազմիցս նշել եմ, որ Երևանը մաքուր պահելը պետք է լինի յուրաքանչյուրիս պարտականությունը: Այդ իսկ պատճառով հայտարարում եմ մրցույթ.
տեղադրեք այս էջում ձեր կողմից նկահարանած տեսանյութեր, որտեղ կարձանագրեք ձեր համաքաղաքացուն քաղաքը աղտոտելիս: Ամեն ամիս ամենաարատավոր երևույթը արձանագրած տեսանյութի հեղինակը կստանա նվեր` թվային տեսախցիկ և իմ անունից շնորհակալագիր:
Լավագույն տեսանյութը կորոշվի Երևանի քաղաքապետարանի կումանալ վարչության եզրակացության և տվյալ տեսանյութի վերաբերյալ ձեր նկատառումների հիման վրա»,- ասված է քաղաքապետի հայտարարության մեջ:

Նշենք, սակայն, որ Կարապետյանը չի մանրամասնում, թե ինչպիսի դաստիարակչական, ուսուցողական կամ այլ ոճի միջոցառումներ կձեռնարկվեն քաղաքն աղտոտող այն քաղաքացիների նկատմամբ, ում ֆիքսել են տեսախցիկները: