Home / Հայաստան / Ռումբի ահազանգը կեղծ էր. «Զվարթնոցը» սկսել է աշխատել բնականոն ռեժիմով

Ռումբի ահազանգը կեղծ էր. «Զվարթնոցը» սկսել է աշխատել բնականոն ռեժիմով

«Զվարթնոց» օդանավակայանում ավարտվել են որոնողական աշխատանքները: Պարզվել, որ  ռումբի ահազանգը կեղծ էր: Օդանավակայանը սկսել է աշխատել բնականոն ռեժիմով:

Հիշեցնենք, որ այսօր երեկոյան  ռումբի մասին ահազանգի պատճառով «Զվարթնոց» օդանավակայանի բոլոր աշխատակիցները էվակուացվել էին տարածքից, հետաձգվել էին բոլոր չվերթները:

Ռումբի մասին ահազանգը ստացվել էր անհայտ քաղաքացուց, ով զանգահարել է քաղաքային հեռախոսից:

Դեպքի վայր էին մեկնել  Արտակարգ իրավիճակների նախարարության, ոստիկանության, ազգային անվտանգության աշխատակիցները և Պաշտպանության նախարարության սակրավորները: