Home / Հայաստան / Դատապարտյալը կախվել է «Էրեբունի» ՔԿՀ-ում. պաշտոնական

Դատապարտյալը կախվել է «Էրեբունի» ՔԿՀ-ում. պաշտոնական

Մայիսի 22-ին ժամը 17:10-ի սահմաններում «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, նախկինում 6 անգամ ազատազրկման դատապարտված Մխիթար Վարդանյանը (ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով 8 տարի ազատազրկման դատապարտված) կախվելու միջոցով ինքնասպանություն  է գործել, հաղորդում է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքը:

Տարածված հաղորդագրության մեջ նվշում է, որ դիակի զննությամբ հայտնաբերվել է գրություն, որով դատապարտյալը խնդրել է իր արարքի համար չմեղադրել այլ անձանց:

«Տեղեկացնում ենք, որ քրեակատարողական հիմնարկներում ինքնասպանության յուրաքանչյուր դեպքով, որպես ընդունված կարգ, հարուցվում է քրեական գործ` անձին ինքնասպանության հասցնելու հնարավոր վարկածը ստուգելու նպատակով», – նշում է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքը: