Home / Հայաստան / Մուբարաքը կկանգնի դատարանի առջև. նա կարող է դատապարտվել մահվան

Մուբարաքը կկանգնի դատարանի առջև. նա կարող է դատապարտվել մահվան

Այսօր Եգիպտոսի դատախազությունը որոշում է կայացրել, համաձայն որի երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը պետք է կանգնի դատարանի առջև: Նրան մեղադրվում է անզեն ցուցարարների կանխամտածված սպանությունների մեջ և կարող է դատապարտել մահապատժի: Հիշեցնենք, որ 18 օր տևած բողոքի ակցիաներից հետո Մուբարաքը հրաժարական տվեց այս տարվա փետրվարի 11-ին: Ժողովրդական բողոքի ալիքին դիմակայելու համար Հոսնի Մուբարաքն իր կողմնակիցներին հրաման է տվել կրակել ցուցարարների վրա, որի հետևանքով հարյուրավոր մարդիկ զոհ են գնացել:

Այժմ Մուբարաքը գտնվում է Շարմ-էլ-Շեյխ քաղաքի հիվանդանոցում խիստ հսկողության տակ, իսկ նրա երկու որդիները Ալաան և Ջամալը բանտում են, և նույնպես կանգնելու դատարանի առջև: Նրանց նույն հանցագործության մեջ են մեղադրում: Նշենք, որ փետրվարից ի վեր ժամանակավոր կառավարության կորիզը կազմում են Եգիպտոսի բարձրաստիճան բանակայինները, ովքեր ղեկավարում են երկիրը մինչև աշնանը սպասվելիք նախագահական ընտրությունները:

Ինչպես նշում է Reuters գործակալությունը, Եգիպտոսի դատախազության որոշումը մեծապես պայմանավորված էր երկրում վերսկսված բողոքի ակցիաներով: Ուրբաթ հազարավոր մարդիկ կրկին դուրս էին եկել մայրաքաղաք Կահիրեի Թահրիր հրապարակ՝ պահանջելով արագացնել անցկացվող բարեփոխումների ընթացքը և Մուբարաքի նկատմամբ հանրային դատ կազմակերպել:

Մուբարաքին դատարանի առջև կանգնեցնելու որոշումը դրական են գնահատել Եգիպտոսում գործող տարբեր քաղաքական և հասարակական ուժեր: