Home / Հայաստան / «Գառնի» արգելոց-թանգարանին հանձնեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի մրցանակը

«Գառնի» արգելոց-թանգարանին հանձնեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի մրցանակը

Մայիսի 24-ին Փարիզում` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, տեղի ունեցավ ՅՈՒՆԵՍԿՕ-Հունաստան 2011 թ. Մելինե Մերկուրի հեղինակավոր մրցանակի հանձնման արարողությունը, տեղեկացնում է ՀՀ ԱԳ նախարարությունը:

Մելինե Մերկուրի միջազգայինի մրցանակը շնորհվում է այն անհատին կամ կազմակերպություններին, որոնք նշանավոր ավանդ ունեն մշակութային բնապատկերի պահպանման և կառավարման բնագավառում:

Այս անգամ այս պատվավոր մրցանակը կիսեցին հայաստանի «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանը և Պաղեստինի տարածքում գտնվող Բաթիր վայրը:

Պաշտոնական արարողության ժամանակ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տնօրեն Վլադիմիր Պողոսյանին մրցանակը հանձնեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան և ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հունաստանի մշտական ներկայացուցիչ` դեսպան Թեոդորե Պասսասը:

Մրցանակի հանձնման արարողության ընթացքում հրավիրյալներին ներկայացվեց նաև «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի վերաբերյալ տեսաֆիլմը: