Home / Հայաստան / Աղջիկը խմբակային բռնաբարության մասին բողոք է ներկայացրել դատարան, այնուհետև փոշմանել է

Աղջիկը խմբակային բռնաբարության մասին բողոք է ներկայացրել դատարան, այնուհետև փոշմանել է

Իսրայելական Խադերա քաղաքի դատարանը շփոթմունքի մեջ է  խմբակային բռնաբարությանը վերաբերող խճճված գործի առնչությամբ:

Քաղաքի 20-ամյա բնակչուհին սկզբում իր 26-ամյա սիրեկանի դեմ բողոք է ներկայացրել ոստիկանություն: Սիրեկանն ու նրա 33-ամյա ընկերը իբր դաժանորեն բռնաբարության են ենթարկել աղջկան:

Ոստիկանությունը ձերբակալել է մեղադրյալներին: Այսօրվա դատական նիստին, սակայն, աղջիկը փոխել է մտադրությունը և հետ վերցրել բողոքը, հայտնում է Mignews.com-ը:

Ոստիկանությունն այժմ հարցաքննում է աղջկան զրպարտանքի և սուտ վկայության համար: Այդուհանդերձ նրա սիրեկանն ու ընկերը դատարանի որոշմամբ շարունակում են մնալ նախնական կալանքի խցում: