Home / Հայաստան / «Արթիկում» սպասում են դատավորին, որից հետո Փաշինյանին ազատ կարձակեն

«Արթիկում» սպասում են դատավորին, որից հետո Փաշինյանին ազատ կարձակեն

Քանի դեռ դատավորը չի ժամանել «Արթիկ» ՔԿՀ, Նիկոլ Փաշինյանին ազատ չեն արձակի:

«Արթիկ» ՔԿՀ-ի աշխատակազմի ներկայացուցիչներից մեկը նշել է, որ իրենք սպասում են դատավորի ժամանմանը, որից հետո Փաշինյանին հաշված րոպեների ընթացքում ազատ կարձակեն:

Առավոտից «Արթիկ» ՔԿՀ-ի մոտ ավելի քան 100 մարդ է հավաքվել, այդ թվում` Նիկոլ Փաշինյանի կինն ու երկու երեխաները, ընկերները, ՀԱԿ ակտիվիստները, Արթիկում Կոնգրեսի շտաբի ներկայացուցիչները:

Այս պահին ՔԿՀ-ի տարածքում կայանած տասնյակ մեքենաներ միաժամանակ միացրել են ազդանշանները` այսպիսով իրենց բողոքն արտահայտելով: Դարպասների մոտ հավաքված մարդիկ վանկարկում են «Ազատություն Նիկոլին», «Ազատ, անկախ Հայաստան»: