Home / Հայաստան / Դատավորները դուրս են եկել ընդդեմ Աղվան Հովսեփյանի

Դատավորները դուրս են եկել ընդդեմ Աղվան Հովսեփյանի

«Հայկական ժամանակ» օրաթերթի տեղեկություններով, վերջին երկու ամիսներին խիստ լարվել են դատական համակարգի ղեկավարության և ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հարաբերությունները: Դատավորները փորձում են հասնել Հովսեփյանի պաշտոնանկությանը:

«Միայն ընթացիկ շաբաթում, որպես Հովսեփյանի դեմ բողոքի «ակցիա», դատավորները 2 մեղադրական եզրակացություն են «մերժել»: Մի դեպքում Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանն է արդարացման դատավճիռ կայացրել, իսկ վերաքննիչ քրեական դատարանն էլ մեկ այլ գործով մեղադրական դատավճիռը բեկանել և ուղարկել է նոր քննության: Մեր տեղեկություններով, դատավորների կողմից Հովսեփյանի դեմ սկսված արշավի թիկունքում կանգնած է գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Կոստանյանը, որը, սակայն, աշխատում է մնալ աննկատ՝ ձևացնելով, թե ինքը ոչ մի առնչություն չունի այդ ամենի հետ, պարզապես Հովսեփյանն այլևս ի վիճակի չէ վերահսկել դատավորներին»: