Home / Հայաստան / Մահացել է Աբխազիայի նախագահը. նրան սպանել է ծխախոտը

Մահացել է Աբխազիայի նախագահը. նրան սպանել է ծխախոտը

Կիրակի վաղ առավոտյան Մոսկվայի հիվանդանոցներից մեկում մահացել է Աբխազիայի նախագահ Սերգեյ Բաղապշը, հայտնում է «Ռոսիա 24»-ը: Բաղապշը 62 տարեկան էր: Նա խնդիրներ ուներ թոքերի հետ:

Դեռևս երկու տարի առաջ ամերիկացի մի լրագրող Բաղապշին հարցրել էր. «Ինչո՞ւ եք այդքան շատ ծխում: Չէ՞ որ դա վնաս է առողջությանը»:

«Այ որ Աբխազիայի անկախությունը ճանաչեք, ես կթարգեմ ծխելը», – կատակել էր նախագահը:

ԱՄՆ-ն Աբխազիան այդպես էլ չճանաչեց, և Բաղապշն էլ չթարգեց ծխելը, և հենց դրա պատճառով էլ հայտնվեց վերակենդանացման բաժնում: Նախագահի թոքերն այնքան էին վնասվել նիկոտինից, որ արդեն ի վիճակի չէին կատարել իրենց աշխատանքը:

Նա չէր կարողանում նորմալ շնչել: Բժիշկները ստիպված էին աջ թոքի չափազանց լուրջ վիրահատություն կատարել: Վիրահատությունը հաջող անցավ: Հիվանդը տեղափոխվել էր սովորական հիվանդասենյակ, սակայն երեկոյան նրա վիճակը վատացավ: Նրան կրկին տեղափոխեցին վերակենդանացման բաժին, որտեղ նա մահացավ: