Home / Հայաստան / Ինչն է ստիպել իշխանությանը կատարել ՀԱԿ-ի պահանջները. պարզաբանում է Տեր-Պետրոսյանը

Ինչն է ստիպել իշխանությանը կատարել ՀԱԿ-ի պահանջները. պարզաբանում է Տեր-Պետրոսյանը

Մայիսի 31-ի Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքին հնչեցրած իր ելույթի սկզբում  ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը շնորհավորել է հավաքվածներին, նրա խոսքով, իշխանության առջև մեր դրած երեք կարևորագույն պահանջների կատարման առթիվ:
«Մի կողմ դնելով Կոնգրեսի և իշխանության միջև իբրև-թե կայացած ինչ-որ գործարքի, ներքին պայմանավորվածությունների կամ միջազգային դավադրության վերաբերյալ անպարկեշտ մարդկանց կողմից տարածվող դատարկ խոսակցություններն ու ասեկոսեները, որոնք մասամբ անհասկացողության, մասամբ թյուրըմբռնման, մասամբ դիտավորության, իսկ մասամբ էլ բացահայտ չարամտության արդյունք են, փորձենք սառնասրտորեն գնահատել հայ իրականության մեջ իր նախադեպը չունեցող այս նշանակալից իրադարձությունը և վերհանել դրան հանգեցրած իրական պատճառները, սակայն նախքան այդ, կատարելով հետեւյալ էական արձանագրումը։ Հաղթանակը ձեռք է բերվել ոչ թե մութ գործարքի, գաղտնի պայմանավորվածությունների կամ արտաքին միջամտությունների ու միջնորդությունների շնորհիվ, այլ վերջին ամիսների ընթացքում հասարակության ու իշխանության միջև ծավալված յուրատեսակ հրապարակային բանավեճի կամ ոչ‑ֆորմալ երկխոսության արդյունքում։ Հայ Ազգային Կոնգրեսը հասարակության անունից հրապարակորեն ներկայացրել է իր պահանջները, իսկ իշխանությունը, թեկուզ երբեմն տատանվելով, բայց վերջին հաշվով նույնքան հրապարակորեն արձագանքել է այդ պահանջներին՝ դրանք ամրապնդելով կոնկրետ գործողություններով։ Մարտի 1-ի էջի փակված լինելու, քաղբանտարկյալների առկայությունը ժխտելու, Ազատության հրապարակի օկուպացիան հավերժացնելու, հասարակական կարծիքն արհամարհելու և գոտկատեղից ցածր հարվածելու հոխորտանքներից հետո, տեղի ունեցածն իրականում ոչ այլ ինչ է, եթե ոչ առնվազն անհասկացողության պատի փլուզում։ Ցավոք, կան մարդիկ, ովքեր փոխանակ ուրախանալու և հպարտանալու, որ մեր երկրում ևս կարող են տեղի ունենալ քաղաքակիրթ գործընթացներ, փորձում են արժեզրկել, նսեմացնել, իսկ ռամկորեն արտահայտված, «հարամել» այս թանկ նվաճումը և վիժեցնել Հայաստանի քաղաքական մթնոլորտի առողջացման կենսականորեն անհրաժեշտ գործը՝ կամա թե ակամա նպաստելով իշխող քրեաօլիգարխիկ համակարգի ամրապնդմանն ու հավերժացմանը, անկախ այն բանից, թե դա անում են մոլորությամբ, թե՞ հետին նպատակով», – ասել է Տեր-Պետրոսյանը։

ՀՀ առաջին նախագահը նշել է, որ, բացի Հայ Ազգային Կոնգրեսի մղած հետևողական ու նպատակասլաց պայքարից իշխանության վարքագծի կտրուկ փոփոխության վրա ազդել են նաև մի շարք լրացուցիչ գործոններ, որոնց համաժամանակյա զուգակցումն է, որ նրան ստիպել է  դրականորեն արձագանքել հասարակության արդարացի, բայց մինչ այդ անտեսված պահանջներին։
Տեր-Պետրոսյանը թվել է այդ գործոնները.

«1. Անտարակույս, իշխանությանը լրջորեն խորհելու առիթ են տվել արաբական երկրներում տեղի ունեցող աշխարհացունց իրադարձությունները, ինչպես նաեւ դրանց արդյունքում միջազգային հանրության մոտեցումներում ու տրամադրություններում նկատվող ակնհայտ փոփոխությունները, ավելի կոնկրետ, Արևմուտքի կողմից բռնապետական ռեժիմների նկատմամբ նախկինում ցուցաբերած անտարբերության կամ հանդուրժողականության մեղքի գիտակցումը և այդ անհեռատես քաղաքականության վերանայման մղումը։ Մինչ այժմ միջազգային հանրությունը, աշխարհաքաղաքական նկատառումներից ելնելով, գլխավորապես առաջնորդվել է տարածաշրջանային կայունության պահպանման սկզբունքով, դրան ստորադասելով ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ ընդհանրապես ազատության ապահովման խնդիրները։ Երբ գերտերությունները ստիպված են եղել ընտրություն կատարել սեփական ազգային շահերից բխող քաղաքական լուծումների եւ իրենց դավանած համամարդկային արժեքների միջեւ, նրանք սովորաբար նախապատվությունը տվել են առաջինին։ Realpolitik-ի այդ դրսեւորումը թեեւ հաճախ հանգեցրել է կարճաժամկետ դրական արդյունքների, սակայն երկարաժամկետ կտրվածքով ստեղծել է այնպիսի պայթյունավտանգ իրավիճակներ, որոնց օրինաչափ հետեւանքն են արաբական աշխարհում տեղի ունեցող արյունահեղ ապստամբություններն ու ոչ միայն տարածաշրջանային, այլեւ արդեն միջազգային կայունությանն սպառնացող զարգացումները։ Այսինքն՝ ազատության ստորադասումը կայունությանը վերջին հաշվով աշխարհն ավելի վտանգավոր ապակայունության առջեւ է կանգնեցրել, ինչից միջազգային քաղաքականության գլխավոր դերակատարները պարտավոր են լուրջ հետեւություններ անել, եւ կարծես-թե սկսել են այդպես վարվել։

2. Իշխանության կողմից հասարակության պահանջներին ընդառաջ գնալու կամ նրա զիջողականության մյուս դրդապատճառը, որքան էլ տարօրինակ թվա, կապված է Ղարաբաղի խնդրի հետ։ Ակնհայտ է, որ մի կողմից, գլխավորապես Ռուսաստանի ջանքերով, Ղարաբաղյան կարգավորման գործընթացը մոտենում է իր հանգուցալուծմանը, իսկ մյուս կողմից, այդ գործընթացի չբացառված հերթական ձախողման դեպքում, արդեն բավականին իրական է դառնում Ադրբեջանի նախաձեռնությամբ պատերազմի վերսկսման վտանգը։ Նման պարագայում իշխանությունը, բնականաբար, գիտակցում է, որ, մեղմ ասած, իր նկատմամբ սեփական ժողովրդի տածած լիակատար անվստահության պաշարով ո՛չ կարող է Ղարաբաղի հարցում գնալ որեւէ լուծման, ո՛չ էլ հաջող պատերազմ վարել Ադրբեջանի դեմ։ Ուստի նա հարկադրված է, ժողովրդին սիրաշահելու եւ երկրի ներսում թեկուզ նվազագույն աջակցություն գտնելու նպատակով, լուրջ զիջումների գնալ, որոնց շարքը, վստահ եմ, չի սահմանափակվում ներկա փուլում Կոնգրեսի առաջ քաշած երեք պահանջների կատարմամբ։ Շուտով, անշուշտ, կլինեն նոր աղմկահարույց պաշտոնանկություններ եւ իշխանության որոշ ներկայացուցիչների նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումներ՝ կոռուպցիայի դեմ ծրագրված լուրջ պայքարի եւ օրինականության հաստատման ուղղությամբ վճռականության դրսեւորման տպավորություն ստեղծելու եւ կրկին ժողովրդի սիրտը շահելու անսքող ակնկալիքով։ Հարկ է, ըստ այդմ, նկատի ունենալ, որ որեւէ մեկի կամքից անկախ, Ղարաբաղի խնդիրն առաջիկայում եւս շարունակելու է մնալ Հայաստանի ներքին քաղաքականության վրա վճռորոշ ազդեցություն ունեցող գործոններից մեկը, եւ ներքաղաքական շատ զարգացումներ այս կամ այն չափով պայմանավորված են լինելու այդ խնդրի առկայությամբ։ Ընդ որում, ասվածը գրեթե հավասարապես վերաբերում է ոչ միայն իշխանության, այլեւ ընդդիմության գործողություններին, որովհետեւ ոչ մի պատասխանատու քաղաքական ուժ չի կարող հաշվի չնստել այս իրողության հետ։ Իսկ որ Ղարաբաղյան կարգավորման գործընթացում առաջիկայում լուրջ զարգացումներ են սպասվում, եւ որ ստատուս-քվոյի պահպանման ռեսուրսն այլեւս սպառվում է, ակնհայտորեն երեւում է նախագահներ Մեդվեդեւի, Օբամայի եւ Սարկոզիի ս.թ. մայիսի 26-ի դովիլյան համատեղ հայտարարությունից, ինչպես նաեւ մեր ձեռքի տակ եղած որոշ խորհրդապահական տեղեկություններից։ Այս ամենը նկատի ունենալով, ենթադրում եմ, որ Սերժ Սարգսյանն այսօր արդեն մտահոգված է ոչ այնքան ստատուս-քվոյի պահպանմամբ, որքան գործընթացից ետ չմնալով։

3. Վերջին շրջանում իշխանության վարքը պայմանավորող հաջորդ էական գործոնը սոցիալական բողոքի հաճախակիացած ցույցերն են՝ կապված փողոցային առեւտրի արգելման, ներմուծվող ապրանքների փոխադրավարձ-մաքսավճարների բարձրացման, վրացական համարանիշներով մեքենաների խնդրի, իսկ օրերս նաեւ Երեւանի «Վերնիսաժի» փակման եւ հարսանյաց ու ծաղկի սրահների հարկային բեռի ծանրացման հետ։ Անկասկած, բողոքի այդ ցույցերը, սոցիալ-տնտեսական վիճակի հետագա անխուսափելի վատթարացմանը զուգընթաց, ոչ թե մարելու, այլ ավելի թեժանալու միտումներ են դրսեւորելու։ Ավելին, նրանց օրինակը վարակիչ է, եւ այն շուտով կարող է տարածվել հասարակության նորանոր շերտերի՝ գյուղացիության, ուսուցչության, գիտությունների ակադեմիայի, բուհերի եւ բուժհիմնարկների աշխատակիցների վրա։ Ուստի իշխանությունը պարտավոր է ոչ միայն կտրուկ միջոցներ ձեռնարկել մանր ու միջին գործարարության շահերին դիպչող արդեն իսկ ծագած խնդիրները լուծելու, այլեւ մյուս ոլորտներում նմանատիպ զարգացումները կանխելու ուղղությամբ։ Այլապես, առայժմ տարերային այդ շարժումներն ինչ-որ պահի կարող են դուրս գալ վերահսկողությունից եւ վերածվել համընդհանուր սոցիալական ըմբոստության, ինչը հավասարապես վտանգավոր է թե՛ ժողովրդի, թե՛ իշխանության եւ թե՛ երկրի համար։
4. Վերը թվարկված գործոնների կարեւորությամբ հանդերձ, իշխանության վերջին շրջանում դրսեւորած զիջողական եւ որոշ առումով բանական պահվածքի գլխավոր պատճառն, այնուամենայնիվ, պետք է համարել երկրի անմխիթար սոցալ-տնտեսական իրավիճակը եւ դրանից ելք չգտնելու գիտակցությունը։ Հավատացած եղեք, որ իշխանությունը մեզանից լավ գիտե այդ իրավիճակը եւ երկրի առջեւ կանգնած լրջագույն մարտահրավերներն ու խնդիրները, որովհետեւ դիրքի բերմամբ նրան վիճակված է ամեն օր բախվել դրանց ու տենդագին լուծումներ փնտրել, այսինքն՝ ապահովել բյուջեի մուտքերը, վճարել աշխատավարձերն ու թոշակները, փորձել զսպել դրամի արժեզրկումն ու մոլեգնող գնաճը, նոր վարկեր ձեռքբերել, օտարերկրյա ներդրումներ գրավել, հաղթահարել բնական աղետները, դիմագրավել արտաքին ճնշումները, խուսանավել Ղարաբաղյան կարգավորման խութերում եւ այլն։ Մեզանից լավ գիտե նաեւ, որ միջազգային տնտեսության արդի կոնյունկտուրայի պայմաններում այդ վիճակը բարելավելու որեւէ հնարավորություն չկա, այլ ընդհակառակը, դրությունն ավելի է ծանրանալու, այսինքն՝ դրամն անխուսափելիորեն արժեզրկվելու է, գները շարունակելու են անշեղորեն աճել, աշխատավարձերը սառեցված են մնալու, բնակչության իրական եկամուտները էապես նվազելու են, գործազրկությունն ահագնանալու է, նոր վարկեր չեն տրամադրվելու, ներդրումների քանակը պակասելու է, կապիտալի արտահոսքն արագանալու է, արտագաղթն ավելի է սաստկանալու եւ այլն։ Ես ամենեւին չեմ չափազանցում. վստահ եղեք, որ Սերժ Սարգսյանն ու Տիգրան Սարգսյանը, անկեղծության պահին, կարող են իրավիճակի սրանից շատ ավելի սոսկալի պատկեր ներկայացնել, որովհետեւ նրանք են տիրապետում իրական թվերին ու վիճակագրությանը։ Չպետք է ուշադրություն դարձնել իրականության հետ կապ չունեցող նրանց հրապարակային հայտարարություններին, նկատի ունենալով, որ որքան ավելի լավատեսական ու վարդագույն, նրանք այնքան ավելի են մատնում այդ իրականության անմխիթարականությունը։ Մի՛ կասկածեք. եթե երկրի սոցիալ-տնտեսական վիճակն ավելի բարվոք լիներ կամ այն բարվոքելու թեկուզ չնչին հեռանկար նշմարվեր, իշխանությունը համառորեն կշարունակեր անտեսել թե՛ Կոնգրեսի, թե՛ հասարակության պահանջները եւ ոչ մի զիջում չէր կատարի։ Այնպես որ, բարի կամքի դրսեւորման կամ իշխանությունների կողմից լուրջ բարեփոխումների իրականացման մտադրությունների վերաբերյալ խոսակցությունները բոլորովին անտեղի են, եւ այդ առթիվ պատրանքներ չպետք է փայփայել։ Զիջումները կատարվել են բացառապես սառը հաշվարկի եւ երկրի սոցիալ-տնտեսական աղետալի վիճակի անելանելիության գիտակցության հիման վրա, ինչը քաղաքական տեսակետից թերեւս ավելի նշանակալի է, քան բարի կամքի դրսեւորումը, որովհետեւ ավելի օբյեկտիվ լինելով, ցույց է տալիս, որ իշխանությունը, վերջին երեք տարվա մեջ առաջին անգամ որոշակի իրատեսություն է ցուցաբերել։ Այս քայլը պետք է գնահատել ըստ արժանվույն եւ հուսալ, որ իրատեսությունն այսուհետեւ եւս իշխանությանը չի լքի, մանավանդ նրա եւ Հայ Ազգային Կոնգրեսի միջեւ առաջիկայում ակնկալվող դժվարին երկխոսության ընթացքում»։

Ինչն է ստիպել իշխանությանը կատարել ՀԱԿ-ի պահանջները. Պարզաբանում է Տեր-Պետրոսյանը

Մայիսի 31-ի Հայ Ազգային Կոնգրեսի հանրահավաքին հնչեցրած իր ելույթի սկզբում  ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը շնորհավորել է հավաքվածներին, նրա խոսքով,
իշխանության առջև մեր դրած երեք կարևորագույն պահանջների կատարման առթիվ: