Home / Հայաստան / ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երկրագնդի ամենագեղեցիկ կադրերը` ֆիլմի տեսքով

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երկրագնդի ամենագեղեցիկ կադրերը` ֆիլմի տեսքով

ՆԱՍԱ-ի գիտնական Ջասթին Ուիլկինսոնը տեսանյութ է պատրաստել, որում ցուցադրվում է երկրի ուղեծրից նկարահանված կադրերը: Տեսանյութի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ փոքր ֆիլմն իր մեջ ընդգրկել է տիեզերքի հետազոտողների կողմից արված տարբեր ժամանակների լավագույն կադրերը: Այդ իսկ պատճառով, 7 րոպեում, տեսանյութի դիտողը կարող է տեսնել միաժամանակ և Մադագասկարը, և Ամազոնի ջունգլիները:

Տիեզերագնացները երկրագնդի ամենագեղեցիկ վայրերի շարքում են դասում Նամիբի անապատը, նշում է դոկտոր Ուիլկինսոնը: Այդ իսկ պատճառով, հենց այստեղից է սկսվում ֆիլմը, որում կարելի է տեսնել նաև Սիցիլիայի ու Կամչատկայի հանգած հրաբուխները, պատմում է The Daily Mail պարբերականը:

Դոկտոր Ուիլկինսոնը հատուկ ուշադրություն է դարձրել իր հայրենիքին` ԱՄՆ-ին: Տեխաս նահանգի վրա նա երկու կասկածելի շրջան է հայտնաբերել, որոնք հանդիսանում են կամ հրաբուխի կամ ստորգետնյա որևէ այլ գործընթացների նշաններ: