Home / Հայաստան / Մանրամասներ Գրիգոր Խաչատրյանի և Միխայիլ Սահակաշվիլիի հանդիպումից

Մանրամասներ Գրիգոր Խաչատրյանի և Միխայիլ Սահակաշվիլիի հանդիպումից

Վենետիկի Միջազգային 54-րդ Արվեստի Բիենալեի հայկական ազգային տաղավարում Պատահականությունների Պլանավորման Ազգային Կենտրոնի (ՊՊԱԿ) ղեկավար Գրիգոր Խաչատրյանը՝ հունիսի 3-ին ի թիվս այլոց ընդունեց նաև Վրաստանի Հանրապետության Նախագահ՝ Միխայիլ Սահակաշվիլիին։ Այս մասին հաղորդում է ՊՊԱԿ մամլո  ծառայությունը:

Հանդիպմանը ներկա էին հայկական ազգային տաղավարի կոմիսար Վիկտոր Մնացականյանը, համակարգողներ՝ Արմինե Անտիկյանը, Վարդան Կարապետյանը, համադրողներ՝ Նազարեթ Կարոյանը, Ռուբեն Արևշատյանը, արվեստագետներ։

Վրաստանի նախագահը և ՊՊԱԿ–ի ղեկավարը նշեցին պատահականությունների պլանավորման կարևորությունը արվեստում և քաղաքականության մեջ, ինչպես նաև կենտրոնի ձեռք բերած հաջողությունները՝ աշխարհաքաղաքական և հատկապես տարածաշրջանային տարբեր զարգացումներում։

Հանդիպումն անցավ ջերմ բարեկամական մթնոլորտում։