Home / Հայաստան / Լևոն Տեր-Պետրոսյանը զրուցել է չեխ դեսպանների հետ

Լևոն Տեր-Պետրոսյանը զրուցել է չեխ դեսպանների հետ

Հունիսի 8-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Չեխիայի ԱԳՆ Եվրոպայի արևելյան հարևանության հարցերով հատուկ հանձնարարություններով դեսպան Պետեր Մարեշի և Հայաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Եսթրաբի հետ: Այս մասին ասված է Կոնգրեսի տարածած մամուլի հաղորդագրության մեջ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությանն, ինչպես նաև Հայ Ազգային Կոնգրեսի առաջիկա անելիքներին առնչվող հարցեր:

Հանդիպմանը մասնակցել է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Ավետիս Ավագյանը: