Home / Հայաստան / Եմենի նախագահը կորցրել է քիթը. ԶԼՄ-ներ

Եմենի նախագահը կորցրել է քիթը. ԶԼՄ-ներ

Արաբական ԶԼՄ-ներում տարբեր լուրեր են շրջանառվում նախագահ Ալի Աբդուլա Սալեհի վնասվածքների բնույթի մասին:

Սալեհը և նրա համախոհները վիրավորվել էին ուրբաթօրյա աղոթքի ժամանակ, երբ հակակառավարական դիրքորոշում որդեգրած ոստիկանությունը հրթիռ էր արձակել նախագահական համալիրում գտնվող մզկիթի ուղղությամբ:

Սալեհը տեղափոխվել էր Էռ-Ռիադի հիվանդանոց: Այն հանգամանքը, որ Սալեհը հանդես է եկել ռադիոյով և ոչ թե հեռուստատեսությամբ, իբր, պայմանավորված է նրանով, որ պայթյունի հետևանքով պոկվել է նախագահի քիթը:

Էռ-Ռիադ են ժամանել փորձառու գերմանացի վիրաբույժներ: Նրանք նախագահի  թոքերից և սրտից հեռացրել են հրթիռի հետևանքով մարմնի մեջ մտած բեկորները: Նախագահի քթի վերականգնման աշխատանքները շարունակվում են, հայտնում է MIGnews.com-ը: