Home / Հայաստան / Թուրքիայում այսօր լռում են

Թուրքիայում այսօր լռում են

Հունիսի 11-ին` խորհրդարանական ընտրությունների նախօրեին, Թուրքիայում «լռության օր» է անցկացվում:

Այսօր արգելվում է նախընտրական քարոզարշավ իրականացնել, որևէ թեկնածուի ընտրելու կոչ անող տեղեկատվական նյութեր տարածել, ընտրությունների հետ կապված հաղորդում հեռարձակել հեռուստաալիքներով:

Ընտրություններին մասնակցելու են 15 քաղաքական կուսակցություններ և 7695 թեկնածուներ, որոնցից 203-ն անկախ են: Թուրքիայի 85 ընտրատարածքներում ընտրություններին կմասնակցեն 50,189,930 քաղաքացիներ: