Home / Հայաստան / Քադաֆիի դուստրը դատի է տվել Սարկոզիին

Քադաֆիի դուստրը դատի է տվել Սարկոզիին

Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի դուստրը` Աիշան, դատական հայց է ներկայացրել Փարիզի դատարան ՆԱՏՕ-ի, ֆրանսիական բանակի զինվորականների, ինչպես նաև Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի դեմ, քանի որ վերջինս, համաձայն ֆրանսիական սահմանադրության, հանդիսանում է երկրի բանակի գլխավոր հրամանատարը: Նա պահանջում է պատասխանատվության ենթարկել Քադաֆիի կրտսեր որդի Սեյֆ ալ-Արաբի և երեք մանկահասակ թոռների մահվան մեղավորներին:

Քադաֆիի ընտանիքի անդամները զոհվել էին Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում գտնվող Բաբ-ալ-Ազազիա համալիրում` ՆԱՏՕ-ի օդային ռմբակոծումների հետևանքով: