Գլխավոր / Հայաստան / Սահակաշվիլի. Գարեգին Բ-ի այցը պատմական իրադարձություն է

Սահակաշվիլի. Գարեգին Բ-ի այցը պատմական իրադարձություն է

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի այցը Վրաստան պատմական իրադարձություն է, կարծում է Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին:

«Կարելի է ասել, որ սա պատմական այցելություն է և այն պատմական իրադարձությունների շարունակությունը, որ դարեր շարունակ գոյություն ունի երկու ազգերի միջև, և այդ ավանդական հարաբերությունները շարունակվում են առ այսօր»,- Սահակաշվիլիի դիրքորոշումն է ներկայացրել մամուլի քարտուղար Մանանա Մանջգալաձեն, հայտնում է GHN-ն:

Հիշեցնենք, որ Հայ առաքելական եկեղեցու պատվիրակությունը` Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի գլխավորությամբ, 6-օրյա այցով Վրաստան է ժամանել հունիսի 10-ին:

Այցի շրջանակներում Հայաստանի բարձրաստիճան հոգևորականները հանդիպումներ են անցկացնում Վրաստանի Ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչների հետ: