Գլխավոր / Հայաստան / Facebook-ը 100 մլրդ դոլար են գնահատում

Facebook-ը 100 մլրդ դոլար են գնահատում

Facebook սոցիալական ցանցը IPO-ի (բաժնետոմսերի առաջնային հանրային տեղաբաշխում) նախաշեմին կարող է ավելի քան 100 մլրդ դոլար գնահատվել։ Facebook-ի մուտքը  բորսա կարող է տեղի ունենալ 2012 թվականի առաջին եռամսյակում:

Միաժամանակ Point View Financial-ի ավագ վերլուծաբան Դևիդ Դիտցեն  CNBC-ի հետ զրույցում հայտարարել է, որ, իր կարծիքով, Facebook-ի առավել իրատեսական գինը 40 մլրդ դոլար է: Դիտցեն, մասնավորապես, վկայակոչել է այն հանգամանքը, որ «սոցիալական ցանցի օգտատերերի քանակի աճը դանդաղել է, այնպես որ, ոչ մի երաշխիք չկա, որ Facebook-ը հետագայում էլ այդքան հաջողակ կլինի»:

Ինչպես նշում է CNBC-ն , Facebook-ի IPO-ն համարվում է համաշխարհային շուկայում ամենասպասվածը Google-ից հետո: Ինտերնետ-ընկերությունների նկատմամբ ներդրողների հետաքրքրությունը առավել մեծացել է վերջերս Yandex-ի և LinkedIn սոցիալական ցանցի հաջող IPO-ներից հետո: