Home / Հայաստան / Թուրքիան ռուսաստանցիների մոտ ասոցացվում է հանգստի, Հայոց Ցեղասպանության և Ալլադինի լամպի հետ

Թուրքիան ռուսաստանցիների մոտ ասոցացվում է հանգստի, Հայոց Ցեղասպանության և Ալլադինի լամպի հետ

Superjob.ru-ի հետազոտական կենտրոնը հարցում է անցկացրել ռուսաստանցիների շրջանում: Հարցման մասնակիցները պատասխանել են հարցին` ինչ ասոցիացիաներ են իրենց մոտ առաջանում` կապված Թուրքիայի հետ:

Հարցվածների 19%-ի մոտ Թուրքիան ասոցացվում է հանգստի հետ` ծով, լեռներ, ամառ, մրգեր, որակի ու գնի հաջող հարաբերակցություն, Անթալիա:

Հարցվածների 24%-ը հիշել է ալկոհոլը, գորգերը, Բոսֆորի նեղուցը, Հայոց ցեղասպանությունը, կաշվե բաճկոնները, Ալլադինի կախարդական լամպը, երգիչ Տարկանին:

Հարցվածների 6%-ի մոտ որևէ ասոցիացիաներ չեն առաջացել` «Չեմ եղել ու չեմ պատրաստվում», «Ոչ մի ասոցիացիա»:

3%-ը հիշել է արձակուրդի և «կպչուն տղամարդկանց մասին»:

1%- ը հիշել է ռուս-թուրքական պատերազմն ու իսլամը, ինչպես նաև Ստամբուլը` իր մզկիթներով:

3%-ը դժվարացել է պատասխանել տրված հարցին: