Home / Հայաստան / Քադաֆին առաջարկել է ազատ ընտրություններ անցկացնել

Քադաֆին առաջարկել է ազատ ընտրություններ անցկացնել

Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին առաջարկել է երկրում ազատ ընտրություններ անցկացնել: Հրամանատարի մտադրության մասին Corriere della Sera պարբերականի հետ զրույցում պատմել է նրա որդի Սեյֆ ալ-Իսլամը, ով հաճախ պաշտոնական ելույթներով հանդես է գալիս Լիբիայի առաջնորդի անունից:

Նա նշել է, որ իր հայրը կցանկանար ընտրություններ անցկացնել առաջիկա երեք ամիսների ընթացքում և թափանցիկության ապահովման համար երկիր հրավիրել միջազգային դիտորդների: Խոսքը Եվրամիության, Աֆրիկական միության, ՄԱԿ-ի և անգամ ՆԱՏՕ-ի դիտորդների մասին է:

Սեյֆ ալ-Իսլամը վստահություն է հայտնել, որ Լիբիայի բնակչության բացարձակ մեծամասնությունը ընտրության ժամանակ կսատարի իր հորը: Նա հայտարարել է, որ լիբիացիները ապստամբներին ահաբեկիչ և Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի վարձկաններ են համարում: Հրամանատարի որդին հավելել է, որ Քադաֆին նախկինի պես չի պատրաստվում լքել Լիբիան,  քանի որ ցանկանում է հարազատ հողում թաղվել: