Home / Հայաստան / Գողերը վերադարձրել են իրերը` պարզելով, որ թալանել են հայտնի ֆուտբոլիստին

Գողերը վերադարձրել են իրերը` պարզելով, որ թալանել են հայտնի ֆուտբոլիստին

Գողերը վերադարձերել են թալանած իրերը, երբ հասկացել են, որ իրենց արարքի զոհ է դարձել Ուրուգվայի ֆուտբոլի հավաքականի ավագ Դիեգո Լուգանոն:
Ավելի վաղ Ֆուտբոլիստը հյուրընկալվել էր իր թիմակից, հարձակվող Դիեգո Ֆորլանի տանը: Եվ երբ դուրս էր եկել ընկերոջ տանից, պարզել էր, որ իր մեքենայի պատուհանը կոտրված է, և կորել է պայուսակը, որտեղ գումար, փաստաղթեր և բջջային հեռախոս կար: Լուգանոյի փաստաթղթերի մեջ է եղել նաև երկու անձնագիր`Ուրուգվայի և Իտալիայի, ինչպես նաև փաստաթղթեր, որոնք անհրաժեշտ են երկրի հավաքականի կազմում Ամերիկայի գավաթի խաղերին մասնակցելու համար, որը տեղի կունենա Արգենտինայում հուլիսի 1-24-ն ընկած ժամանակահատվածում:

Ամենայն հավանականությամբ, չարագործները ֆուտբոլի սիրահար և Դիեգո Լուգանոյի սպորտային տաղանդի երկրպագուներ են եղել, քանի որ գողության հենց հաջորդ օրը իրեն զանգարահարել է Ֆորլանի հարևանուհին և ասել, որ գիշերը ինչ-որ մարդիկ թակել են իր տան դուռը: Դուռը բացելով` կինը հայտնաբերել է ազգային հավաքականի ավագի պայուսակը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍ-ը:

Հատկանշական է, որ բոլոր իրերը տեղում են եղել: Հանցագործներն անգամ գումարին ձեռք չեն տվել: «Ահա թե ինչ է նշանակում խաղալ ազգային հավաքականում»,- միջադեպն այսպես է մեկնաբանել Դիեգո Լուգանոն: