Home / Հայաստան / Մասնագետները կոչ են անում միս չգնել ԳՈՒՄ-ի շուկայի հարևանությամբ մսի տաղավարներից

Մասնագետները կոչ են անում միս չգնել ԳՈՒՄ-ի շուկայի հարևանությամբ մսի տաղավարներից

ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հաղորդում է, որ այսօր ԳՈՒՄ-ի շուկայի հարևանությամբ գտնվող մսի տաղավարներից կրկին իրականացվում է մսի վաճառք՝ ոչ սառնարանային պայմաններում:

Ծառայությունը կոչ է անում ձեռնպահ մնալ ոչ սառնարանային պայմաններում վաճառվող մսի ձեռքբերումից՝ անվտանգության նկատառումներից ելնելով, մինչև հերթական ստուգման համապատասխան թույլտվություն ստանալը: