Home / Հայաստան / Շուշիում ցանկացողներին հրավիրում են մեկ շաբաթ ջոկատավար լինել

Շուշիում ցանկացողներին հրավիրում են մեկ շաբաթ ջոկատավար լինել

Արցախի եվրոպական շարժումն օգոստոսի 3-10-ը Շուշի քաղաքում Արցախի ավագ դպրոցների 15 աշակերտների համար կազմակերպում է ամառային դպրոց: Ցանկացողները կարող են այս ընթացքում լինել ջոկատավար:

Կազմակերպիչները մասնակիցներին ապահովելու են տրանսպորտով, կացարանով և սնունդով:

«Մեծ սիրով սպասում ենք բոլոր այն ակտիվ անձանց, որոնք կարող են հետաքրքիր և օգտակար դարձնել աշակերտների առօրյան: Հատկապես կարիք ունենք այնպիսի մասնագետների, որոնք կառաջարկեն հետաքրքիր մեթոդներ ժամանցի կազմակերպման համար»,- ասված է հայտարարության մեջ: