Home / Հայաստան / Ո՞վ է ասում, որ մենք պետք է ՀԱԿ-ի պահանջներով առաջ գնանք. ՀՀԿ-ական պատգամավոր

Ո՞վ է ասում, որ մենք պետք է ՀԱԿ-ի պահանջներով առաջ գնանք. ՀՀԿ-ական պատգամավոր

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շատ կոնկրետ պատասխան է տվել, և որևէ մեկնաբանության կարիք չկա: Այս մասին, անդրադառնալով ՀԱԿ-իշխանություն երկխոսությանը, հայտարարել է ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանը:

«Դա երկխոսության շարունակությունն է, և ո՞վ է ասում, որ մենք պետք է անպայման ՀԱԿ-ի պահանջներով առաջ գնանք: Իսկ ՀԱԿ-ի` պատվիրակությունների ձևաչափը ես անձամբ չեմ ընդունում: Իմ անձնական կարծիքով` երկխոսություն պատվիրակությունների ձևաչափով չկա: Երկխոսությունը բազմապրոֆիլ բան է»,- ասել է Հարությունյանը:

Երբ լրագրողները փորձեցին երկխոսության վերաբերյալ այլ հարցեր տալ, Հարությունյանը հայտարարել է, որ այդ թեմայով որևէ հարցի չի ցանկանում պատասխանել.

«Ես այլևս մեկնաբանություն չունեմ, արդեն ասեցի` վերջացրեք, ուրիշ հարցեր տվեք»: