Home / Հայաստան / Պաղեստինի անկախության հռչակման գործընթացում Հայաստանի աջակցությունն են խնդրել

Պաղեստինի անկախության հռչակման գործընթացում Հայաստանի աջակցությունն են խնդրել

Հայաստանը և հայ ժողովուրդը ամենաջերմ զգացմունքներն են տածում արաբական ժողովուրդների ու պաղեստինյան ժողովրդի նկատմամբ: Այս մասին պաղեստինյան «Ֆաթհ» շարժման միջազգային հարաբերությունների դեպարտամենտի ղեկավար Նաբիլ Շաասի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Հունիսի 20-ին Երևանում կայացած հանդիպման ընթացքում ՀՀ արտգործնախարարը նշել է, որ Հայաստանի նախագահը՝ որպես պետության ղեկավար առաջիններից էր, որ դեռևս 2000 թվականին պաշտոնական այցելեց Ռամալահ և հանդիպումն էր ունեցավ Պաղեստինյան ինքնավարության ղեկավարության հետ (այն ժամանակ ՀՀ նախագահն էր Ռոբերտ Քոչարյանը – խմբ.):

ՀՀ ԱԳ մամուլի հաղորդագրության համաձայն, Նաբիլ Շաասը ներկայացրել է այս տարվա սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում Պաղեստինի անկախության ճանաչման վերաբերյալ նախատեսվող քվեարկությանն ընդառաջ տեղի ունեցող գործընթացները, նաև շնորհակալություն է  հայնտել է միջազգային կազմակերպություններում մերձավորարևելյան խնդրի կարգավորմանը վերաբերող հարցերում Հայաստանի մշտապես հավասարակշռված դիրքորոշման համար:

Պաղեստինյան պատվիրակությունը Հայաստանի աջակցությունն է հայցել Պաղեստինի անկախության հռչակման գործընթացում: