Home / Հայաստան / 2013 թվականին Եվրամիությունը կփլուզվի

2013 թվականին Եվրամիությունը կփլուզվի

Եվրամիությունը կարող է դադարեցնել իր գոյությունը 2013 թվականին, քանի որ տարածաշրջանում միության անդամ պետությունների կողմից իրենց հարևաններին ֆինանսական օգնություն ցուցաբերելու պատրաստակամությունն աստիճանաբար նվազում է:

Ինչպես ասվում է Տնտեսության և բիզնեսի հետազոտման կենտրոնի (CEBR) հաղորդագրության մեջ, եվրոյի ամրապնդումն ու պետական ծախսերի կրճատումը էական խոչընդոտ կդառնան Հարավային Եվրոպայի երկրներում տնտեսության վերականգնման ճանապարհին, հայտնում է MIGnews.com-ը:

«Վաղ թե ուշ և´ հույները, և´ միջազգային հանրությունը կհօգնեն այդ անիմաստ պայքարից, ինչը կհանգեցնի  միավորման փլուզմանը»,- նշել է CEBR-ի գործադիր տնօրեն Դուգլաս Մակվիլյամսը: