Home / Հայաստան / ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռոբերտո Կառլոսին երկրպագուները ստիպել են լաց լինել

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռոբերտո Կառլոսին երկրպագուները ստիպել են լաց լինել

Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության պրեմյեր-լիգայում Մախաչկալայի «Անժին» երեկ Սամարայում 3:0 հաշվով հաղթեց «Կռիլյա Սովետովին»: Սակայն հանդիպման գլխավոր իրադարձությունը ոչ ֆուտբոլային էր. «Անժիի» ավագ, լեգենդար բրազիլացի պաշտպան Ռոբերտո Կառլոսը վաղաժամ լքել է խաղադաշտը նրանից հետո, երբ ֆուտբոլիստին վիրավորել է երկրպագուն:

Ինչպես հաղորդում է «Սպորտ էքսպրես» օրաթերթը, խաղի 90-րդ րոպեին տրիբունայից բրազիլացու վրա ադամաթուզ (բանան) են նետել, որը ընկել է նրա կողքին: Կառլոսը չի սպասել մրցավարի եզրափակիչ սուլիչին, դուրս է եկել դաշտից և նստել պահեստայինների նստարանին: Նա երկրպագուների կողքով անցնելիս երկու մատ է ցույց տվել` ակնարկելով, որ նման բան Ռուսաստանում նրա հետ երկրորդ անգամ է տեղի ունենում:

Արդեն հանդերձարանում Ռոբերտո Կառլոսը չի կարողացել զսպել արցունքները և լաց է եղել:

Հիշեցնենք, որ առաջին անգամ Կառլոսի վրա ադամաթուզ էին նետել Սանկտ Պետերբուրգում: